Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Այս դեպքերից հետո այնպես պատահեց, որ տանտիկնոջ որդին հիվանդացավ։ Հիվանդությունն այնքան ծանր էր, որ տղան մահացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Այս դեպքերից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ, և նրա հիվանդությունը խիստ ծանր էր, մինչև իսկ շունչ չէր մնացել նրա մեջ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17
16 Խաչաձեւ Հղումներ  

Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։


որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,


Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի։


Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։


Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ.


Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։


Արյուն դարձրեց նրանց գետերը Եվ սպանեց նրանց բոլոր ձկները։


Եթե կամենար սահմանափակել և հոգին իր մեջ պահել,


Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։


Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։


Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ