Երբ արևը բարձրացավ ջրերի վրա, ջրերի դիմաց կանգնած մովաբացիներին թվաց, թե այդ ջրերն արյան պես կարմիր են։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասացին. «Դա սրի թափած արյուն է, թագավորներն իրար հետ կռվել են, ամեն մեկն իր ընկերոջն է սպանել։ Հիմա, ո՜վ մովաբացիներ, գնանք ավարի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասում էին. «Սա արյուն է. թագավորները կռվել են իրար հետ և ջարդել են իրար։ Եվ արդ, ո՛վ մովաբացիներ, գնանք ավարի»։ |
Երբ արևը բարձրացավ ջրերի վրա, ջրերի դիմաց կանգնած մովաբացիներին թվաց, թե այդ ջրերն արյան պես կարմիր են։
Նրանք մտան Իսրայելի բանակատեղին, իսկ իսրայելացիները ելան, հարվածեցին ու հալածեցին Մովաբին,
Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։
իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա, ինչպես բնի վրա, և թռչնի լքված ձվերի պես բոլորին ձեռքս կառնեմ. ոչ ոք իմ ձեռքից չի փրկվի, ոչ ոք ինձ չի ընդդիմանա, բերանը չի բացի և ծպտուն չի հանի»։ Այսպես ասաց Տերը.
“Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։