Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաքինի ապրուստի միջոցները, որպես հանապազօրյա ապրուստի միջոցներ, նրան տրվում էին արքայական տնից ամեն օր մինչև նրա կյանքի վերջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա ռոճիկը, որ մշտական ռոճիկ էր, թագավորի կողմից ամեն օր տրվում էր նրան՝ նրա կյանքի բոլոր օրերին։ |
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
Զորաբաբելի ու Նեեմիայի օրերին ամբողջ Իսրայելը, ըստ սահմանված կարգի, ամենօրյա մաս և բաժին էր տալիս երգիչներին և դռնապաններին։ Ղևտացիներին ևս սուրբ ընծաներ էին տալիս, իսկ ղևտացիներն էլ՝ Ահարոնի որդիներին։
Նրա համար սահմանվեց մշտական ռոճիկ, որը նրա կյանքի ամբողջ ընթացքում բաբելացիների արքայի կողմից տալիս էին նրան օրըստօրե՝ մինչև նրա մահվան օրը։
Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։