Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Նրա բանտային հագուստները փոխեց, և Հովաքինը միշտ նրա հետ էր հաց ուտում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Փոխեց նրա բանտային հագուստները, և նա իր կյանքի բոլոր օրերին միշտ նրա մոտ էր հաց ուտում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:29
12 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև քո հայր Հովնաթանի համար քեզ բարերարություն պիտի անեմ. քո հոր հայր Սավուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, և դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես»։


փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։


Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,


Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.


Պատասխան տվեց և ասաց նրանց, որ կանգնած էին իր առաջ. «Նրա վրայից հանե՛ք կեղտոտ հագուստները»։ Եվ ասաց նրան. «Ահա վերացրի քեզնից քո անօրենությունները։ Երկար պատմուճա՛ն հագցրեք դրան


Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։


Փարավոնը մարդ ուղարկեց ու կանչել տվեց Հովսեփին։ Նրան հանեցին բանտից, ածիլեցին, հագուստը փոխեցին, և ներկայացավ փարավոնին։


Փոխեց բանտի նրա պատմուճանը, և նա ինչքան ժամանակ որ ապրեց, ամեն օր միշտ արքայի մոտ էր հաց ուտում։


Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։


քեզ ու քո մորը կնետեմ օտար երկիր, որտեղ դու չես եղել, և այնտեղ կմեռնեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ