Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նաբուզարդան դահճապետը նրանց առավ տարավ Ռեբղաթա՝ Բաբելոնի արքայի մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նաբուզարադան թիկնապահների պետը վերցրեց նրանց և ուղարկեց Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:20
5 Խաչաձեւ Հղումներ  

Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։


Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթերորդ օրը Բաբելոնի արքայի ծառա Նաբուզարդան դահճապետը եկավ Երուսաղեմ,


Ժողովրդի մնացած մասին, որ մնացին քաղաքում, և իրենց կողմն անցածներին, ինչպես և ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։


Մեր կենդանության ժամանակ իսկ նվաղեցին մեր աչքերը իզուր օգնություն սպասելուց, որովհետև զուր տեղը մենք նրանց հսկիչ էինք կարգել սնոտի բաների վրա։