Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Բաբելոնի արքան Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում հարվածեց ու սպանեց նրանց։ Այսպիսով Հուդայի բնակիչներն իրենց երկրից գերեվարվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Բաբելոնի թագավորը զարկեց ու սպանեց նրանց Եմաթի երկրում՝ Ռեբղայում։ Եվ Հուդայի որդիները գերի գնացին իրենց երկրից։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:21
18 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մեղանչեն քո դեմ (քանի որ չկա մարդ, որ չմեղանչի), և նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, և գերեվարողները նրանց գերեվարեն դեպի թշնամու հեռավոր կամ մոտիկ երկիրը,


Իսրայելի ամբողջ սերունդը մերժեց Տիրոջը։ Տերը նրանց չարչարեց և ավարառուների ձեռքը մատնեց, մինչև որ նրանց իր երեսից հեռու վանեց։


Տերն իր երեսը թեքեց Իսրայելից, ինչպես որ մարգարեների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Իսրայելը իր երկրից գերեվարվեց Ասորեստան, որտեղ գտնվում է մինչև այսօր։


Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։


Նա Հովաքինին, թագավորի մորը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի զորավոր մարդկանց Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։


Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։


Բաբելացիների արքան մահվան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում։ Հուդայի ժողովուրդն իր երկրից գերեվարվեց։


Մեր կենդանության ժամանակ իսկ նվաղեցին մեր աչքերը իզուր օգնություն սպասելուց, որովհետև զուր տեղը մենք նրանց հսկիչ էինք կարգել սնոտի բաների վրա։


Ես՝ Տերս, խոսեցի։ Կգա ժամանակ, այդպես կանեմ ու հետ չեմ կանգնի, ոչ էլ կողորմեմ, ոչ էլ կսփոփեմ, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ քեզ կպատժեմ,- ասում է Ամենակալ Տերը։- Ուստի քեզ դատելու եմ ըստ քո թափած արյան, ըստ քո խորհուրդների եմ քեզ պատժելու, ո՛վ դու, պի՛ղծ ու անվանարկյա՛լ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը”»։


Եվ կփոխադրեմ ձեզ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը. Ամենակալ Աստված է նրա անունը։


Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Տերը շատ խիստ բարկությամբ, սրտմտությամբ ու զայրույթով նրանց վերացրեց իրենց երկրից և նրանց մինչև այսօր նետել է օտար երկիր”։


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ