Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ։ Նա երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամատել էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։ |
Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ։ Նա երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
Սա է Տիրոջ խոսքը՝ ուղղված Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մոտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին և Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.
Այս է Տիրոջ խոսքը՝ ասված Երեմիային Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում։
Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե
Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիան, որին Հուդայի երկրի վրա թագավոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։
Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում Տերը Երեմիա մարգարեի միջոցով խոսեց Ելամի մասին և ասաց.