Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ ժամանակ Երուսաղեմի դեմ ելավ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկավ ու պաշարեց քաղաքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները ելան Երուսաղեմի դեմ, և քաղաքն ընկավ պաշարման մեջ։ |
որ պիտի տարվեն նաև քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու և ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագավորի պալատում»։
Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։
Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,