Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մոտ հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը մարդիկ ուղարկեց, և Հուդայի և Երուսաղեմի բոլոր ծերերին հավաքեցին նրա մոտ։ |
Արքան գնաց Տիրոջ տուն։ Հուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարեները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչև մեծը, նրա հետ էին։ Նրանց առաջ նա ընթերցեց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի մատյանի բոլոր խոսքերը։
Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին,
Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։
Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։