«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գնաց իր հոր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հոր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա գնաց այն ամբողջ ճանապարհով, որով գնացել էր իր հայրը, և ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, և երկրպագեց նրանց։ |
«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,
Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։
Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։
Հովսիան վերացրեց վհուկներին, նշանագետներին, մեռելահարցուկներին, կուռքերը և Հուդայի երկրում ու Երուսաղեմում եղած ամեն տեսակ գարշությունները, որպեսզի հաստատի Օրենքի գրքի այն խոսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատյանում էին գրված։