Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ12 Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ12 Եվ այն սեղանները, որոնք Աքազի վերնատան տանիքի վրա էին, և որոնք շինել էին Հուդայի թագավորները, և Մանասեի շինած զոհասեղանները, որոնք Տիրոջ տան երկու գավիթներում էին, քանդեց և այնտեղից ոչնչացրեց ու նրանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։ Տես գլուխը |