Նա, կուռքեր պաշտելով, գարշելի դարձավ, արեց այն ամենը, որ ամորհացին էր արել, որին Տերը վերացրել էր Իսրայելի որդիների առջևից։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տերն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արեք Տիրոջ հանդեպ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տերն ասել էր նրանց. «Այդ բանը չանեք»։ |
Նա, կուռքեր պաշտելով, գարշելի դարձավ, արեց այն ամենը, որ ամորհացին էր արել, որին Տերը վերացրել էր Իսրայելի որդիների առջևից։
բոլոր բարձունքների վրա խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տերը վտարել էր նրանց առջևից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան և վատ հավաքույթներ կազմակերպեցին՝ բարկացնելով Տիրոջը։
Օտար աստվածների չերկրպագեք, որովհետև Տերը անունն է պահանջկոտ Աստծու. Աստված նախանձախնդիր է։
նրանց տարա այն երկիրը, որ երդվել էի նրանց տալ, սակայն նրանք այնտեղ տեսան բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, իրենց աստվածներին զոհեր մատուցեցին, իրենց զոհաբերությունների կարգը հաստատեցին, իրենց անուշահոտ խունկը ծխեցին, իրենց նվերներն ընծայաբերեցին։
«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,