Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 բոլոր բարձունքների վրա խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տերը վտարել էր նրանց առջևից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան և վատ հավաքույթներ կազմակերպեցին՝ բարկացնելով Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ այնտեղ՝ բոլոր Բարձր տեղերում, խունկ էին ծխում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր նրանց առաջից, և չար գործեր արեցին Տիրոջը բարկացնելու համար։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:11
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։


Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։


Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։


բարձունքներում և սաղարթախիտ ծառերի ներքո իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ կանգնեցրին,


Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տերն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արեք Տիրոջ հանդեպ»։


իր որդիներին ողջակեզ արեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ բարկացրեց նրան։


Հուդայի բոլոր քաղաքներում պաշտամունքի բարձունքներ կառուցեցին, որպեսզի խունկ ծխեն օտար աստվածներին, և զայրացրին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։


Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։


բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։


Գտա Իսրայելին, ինչպես խաղող անապատում, և տեսա նրանց հայրերին՝ որպես վաղահաս պտուղ թզենու վրա։ Նրանք մտան Բելփեգովր և համոթ իրենց օտարացան, և գարշությունները դարձան սիրելի։


Ոչնչացրե՛ք բարձր լեռների, բլուրների վրա ու սաղարթախիտ ծառերի տակ գտնվող բոլոր վայրերը, որտեղ մյուս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, և որոնց դուք պիտի տիրանաք։


«Եթե մտնես այն երկիրը, որը Տերը՝ Աստված, տալու է քեզ, չյուրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորությունները։


Ինձ բարկացրին օտար աստվածներով և իրենց գարշելի պաշտամունքով դառնացրին ինձ։


Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ