Դավիթը Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորքեր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հերոբովամի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, պատերազմում նրա կատարած քաջագործությունները և թե ինչպես է Դամասկոսն ու Եմաթը Հուդայի երկրից վերադարձրել Իսրայելին, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հերոբովամի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, որ պատերազմեց և Դամասկոսն ու Եմաթը Հուդայից վերցրեց և վերադարձրեց Իսրայելին, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ |
Դավիթը Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորքեր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Երբ Դավիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մոտ մարդիկ էին հավաքվել, և նա գնդի հրամանատար էր եղել։ Նրանք գնացին Դամասկոս և հաստատվեցին այնտեղ։ Նա թագավորեց Դամասկոսում և Իսրայելի թշնամին դարձավ Սողոմոնի թագավորության ամբողջ ընթացքում։
Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Հովասը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների հետ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հերոբովամը։
Հերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայելի թագավորների գիրկը, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Զաքարիան։
Եվ կփշրեմ Դամասկոսի նիգերը, կբնաջնջեմ Ովնի դաշտերի բնակիչներին և կկոտորեմ Խառանի տղամարդկանց ցեղը, և կգերեվարվի ասորիների ընտիր ժողովուրդը»,- ասում է Տերը։