Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հովասը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների հետ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հերոբովամը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Հովասը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Հերոբովամը թագավորեց նրա փոխարեն։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ քո կյանքի օրերը լրանան և քո նախնիների գիրկը գնաս, քեզանից հետո քո զավակին, որ քո որովայնից է, պիտի բարձրացնեմ և քո թագավորությունը նրա համար պատրաստեմ։


Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։


Հովասի մնացած պատմությունը, այն ամենը, ինչ նա արել է, Հուդայի արքայի հետ կռվելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Հովասը գնաց իր նախնիների գիրկը, և նրա գահին նստեց Հերոբովամը։ Հովասը թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ։


Հովաքազը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին Սամարիայում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովասը։


Հովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործություններն ու Հուդայի երկրի արքա Ամասիայի դեմ մղած պատերազմը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Հուդայի երկրի արքա Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մահվանից հետո ապրեց տասնհինգ տարի։


Հուդայի արքա Հովասի որդի Ամասիայի թագավորության տասնհինգերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Իսրայելի արքա Հովասի որդի Հերոբովամը։ Նա քառասունմեկ տարի թագավորեց Սամարիայում։


Հերոբովամի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, պատերազմում նրա կատարած քաջագործությունները և թե ինչպես է Դամասկոսն ու Եմաթը Հուդայի երկրից վերադարձրել Իսրայելին, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Նրանք բոլորն ազգահամարի մեջ մտան Հուդայի արքա Հովաթամի և Իսրայելի արքա Հերոբովամի օրոք։


Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։


Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ