Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործություններն ու Հուդայի երկրի արքա Ամասիայի դեմ մղած պատերազմը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովասի մնացած գործերի մասին, որ նա արեց, և նրա քաջագործության ու նրա պատերազմի մասին, որ պատերազմեց Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ |
Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Հովասը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների հետ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հերոբովամը։
Հուդայի արքա Հովասի որդի Ամասիայի թագավորության տասնհինգերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Իսրայելի արքա Հովասի որդի Հերոբովամը։ Նա քառասունմեկ տարի թագավորեց Սամարիայում։