Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հեուն ողջակեզները կատարեց վերջացրեց, ասաց հետևակ ու սպառազեն զինվորներին. «Մտեք կոտորե՛ք նրանց, նրանցից ոչ ոք թող դուրս չգա»։ Հետևակ ու սպառազեն զինվորները նրանց սրակոտոր արեցին, նրանց մարմինները դուրս շպրտեցին, ապա մտան ներքին սենյակը, որտեղ գտնվում էր Բահաղի արձանը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նրանք վերջացրել էին ողջակեզը, Հեուն ասաց պահակներին և զորապետներին. «Գնացե՛ք, նրանց ջարդե՛ք, ոչ մի մարդ դուրս չգա»։ Եվ նրանք ջարդեցին նրանց՝ սրի մատնելով, և պահակներն ու զորապետները դեն գցեցին նրանց, գնացին մինչև Բահաղի կռատան քաղաքը։ |
Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։
Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհյանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց։ Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրա։
Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։
Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։
Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։
Արքան իրեն շրջապատող թիկնապահներին ասաց. «Գնացե՛ք ու Տիրոջ քահանաներին սպանե՛ք, քանի որ նրանք հովանավորում են Դավթին։ Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չհայտնեցին»։ Արքայի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։