Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 32:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 32:27
12 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հեուն ողջակեզները կատարեց վերջացրեց, ասաց հետևակ ու սպառազեն զինվորներին. «Մտեք կոտորե՛ք նրանց, նրանցից ոչ ոք թող դուրս չգա»։ Հետևակ ու սպառազեն զինվորները նրանց սրակոտոր արեցին, նրանց մարմինները դուրս շպրտեցին, ապա մտան ներքին սենյակը, որտեղ գտնվում էր Բահաղի արձանը,


Մովսեսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մոտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մոտենա»։ Նրա շուրջը հավաքվեցին Ղևիի բոլոր որդիները։


Ղևիի որդիներն արեցին այնպես, ինչպես ասել էր Մովսեսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ ընկավ։


Մովսեսն ասաց նրանց. «Այսօր ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը՝ յուրաքանչյուրդ սպանելով իր որդուն կամ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը»։


Մյուսներին էլ ինձ լսելի ձևով ասաց. «Նրա հետևից քաղա՛ք գնացեք և կոտորե՛ք։ Ձեր աչքը թող չխնայի.


Մովսեսն ասաց Իսրայելի ցեղերին. «Ամեն մեկը թող կոտորի Բելփեգովրին հարած իր հարազատին»։


«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել.


Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։


Ամենուր կհայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանա նրան սպանելու համար, որից հետո թող բարձրանա ամբողջ ժողովրդի ձեռքը։


Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ