Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհյանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց։ Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրա։
Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։
Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։
Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։
Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։
ևս վերացրեց պաշտամունքային փայտե սյուները, մանր փշրեց բագիններն ու կուռքերը, Իսրայելի ամբողջ երկրից վերացրեց բոլոր պաշտամունքի բարձունքները և վերադարձավ Երուսաղեմ։
Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ քո մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրես. այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։
Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։