Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա մտավ Սամարիա և այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչև որ նրանց բնաջնջեց, ինչպես Տերն ասել էր Եղիային։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա եկավ Սամարիա և Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց Սամարիայում, մինչև որ նրան բնաջնջեց Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրա կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ և Իսրայելից պիտի վերացնեմ բոլոր արուներին՝ ծառա թե ազատ։


Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիային։ Քանի որ Օքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց իր եղբայր Հովրամը, որը թագավորեց Իսրայելում Հովսափատի որդի Հուդայի արքա Հովրամի թագավորության երկրորդ տարում։


Աքաաբի տնից ոչնչացնես բոլոր արուներին, Իսրայելից՝ նրա բոլոր ժառանգներին՝ գերի թե ազատ,


Երբ Հեուն վրեժխնդիր էր լինում Աքաաբի տան հանդեպ, գտավ նաև Հուդայի իշխաններին ու Օքոզիային ծառայող նրա եղբորորդիներին և կոտորեց նրանց։