Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիային։ Քանի որ Օքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց իր եղբայր Հովրամը, որը թագավորեց Իսրայելում Հովսափատի որդի Հուդայի արքա Հովրամի թագավորության երկրորդ տարում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ նա մեռավ Տիրոջ խոսքի համաձայն, որն ասել էր Եղիան։ Եվ որովհետև նա որդի չուներ, նրա փոխարեն թագավոր դարձավ իր եղբայրը՝ Հովրամը, Հոսափատի որդու՝ Հուդայի թագավոր Հովրամի երկրորդ տարում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։


Սամարիայի ջրավազաններում լվացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արյունը, իսկ բոզերը լողացան նրա արյան մեջ, ինչպես կանխատեսել էր Տերը։


Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ու քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր։


Հովսափատը գնաց իր նախնիների մոտ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախահայր Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Հովրամը։


Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Նա մտավ Սամարիա և այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչև որ նրանց բնաջնջեց, ինչպես Տերն ասել էր Եղիային։


Աքաաբի որդի Հովրամը Հուդայի Հովսափատ արքայի թագավորության տասնյոթերորդ տարում դարձավ Իսրայելի թագավոր և տասներկու տարի թագավորեց Սամարիայում։


և վերադարձան և այդ մասին հայտնեցին Հեուին։ Նա ասաց. «Իրականացավ Տիրոջ այն խոսքը, որ ասվել էր Եղիա Թեզբացու բերանով՝ “Հեզրայելի կալվածքում շներն ուտելու են Հեզաբելի մարմինը,


Ասայի փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։ Հովսափատն իր իշխանությունը զորացրեց Իսրայելի դեմ։


Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ