Միքիան ասաց. «Եթե դու ողջ և առողջ վերադառնաս, ուրեմն Տերը չէ, որ խոսել է իմ բերանով»։ Ապա ավելացրեց. «Լսե՛ք, զորքե՛ր, ամենքդ լսե՛ք»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղիան պատասխանեց և ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Երկնքից կրակ իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։ |
Միքիան ասաց. «Եթե դու ողջ և առողջ վերադառնաս, ուրեմն Տերը չէ, որ խոսել է իմ բերանով»։ Ապա ավելացրեց. «Լսե՛ք, զորքե՛ր, ամենքդ լսե՛ք»։
Արքան նորից մի այլ հիսնապետ ուղարկեց նրա մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպես է ասում. “Անմիջապես ցա՛ծ իջիր այդտեղից”»։
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Երկնքից կրակ թափվեց ու այրեց հոտերը, հովիվներին էլ նույն ձևով ճարակեց։ Միայն ես փրկվեցի ու եկա քեզ պատմելու»։
Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։
Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։
Ասացին նրան. «Չարերին դաժանորեն կսպանի և այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին»։
Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջնջի նրանց»։
Իսկ երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին հարցաքննելուց հետո հրամայեց սպանել նրանց։ Ապա Հրեաստանից Կեսարիա իջավ ու այնտեղ էր մնում։
Եվ ովքեր ուզենան նրանց վնասել, կրակ պիտի ելնի երկու վկաների բերանից և պիտի լափի նրանց թշնամիներին։ Եվ նրանց վնասել կամեցողներն այսպես պիտի կործանվեն։