Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բազում օրեր անցնելուց հետո հրեաները պայմանավորվեցին սպանել նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բազում օրեր անց հրեաները որոշեցին նրան սպանել։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 9:23
14 Խաչաձեւ Հղումներ  

Բայց հրեաներն աստվածապաշտ երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին գրգռեցին և, Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։


Եվ մինչ նրանք շրջում և ուսուցանում էին, Անտիոքից և Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պողոսի և Բառնաբասի հետ համարձակությամբ վիճելով՝ խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից, քանի որ ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամեն ինչ ստում են։ Եվ Պողոսին քարկոծելով՝ քարշ տվեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։


Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը ևս չարացրին եղբայրների դեմ։


մարդիկ, որոնք իրենց անձը նվիրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։


Մոտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դեմ դավ նյութվեց, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։


Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։


քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքա՜ն պետք է չարչարվի իմ անվան համար»։


Բայց Սողոսն առավել ևս էր զորանում և նեղն էր դնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ համոզելով, որ սա է Քրիստոսը։


Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։