Հովսեփն ասաց եղբայրներին. «Մոտեցե՛ք ինձ»։ Եվ նրանք մոտ գնացին։ Հովսեփն ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք Եգիպտոս։
Գործք Առաքելոց 9:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անանիան գնաց և մտավ այն տունը և ձեռքը դնելով Սողոսի վրա՝ ասաց. «Սավո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. ինձ Տերն ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհիդ երևաց, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անանիան գնաց, այն տունը մտավ, ձեռքը դրեց նրա վրա և ասաց. «Սավո՛ւղ եղբայր, Տե՛րն ինձ ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհին երևաց, որպեսզի տեսողությունդ վերստանաս և Սուրբ Հոգով լցվես»։ |
Հովսեփն ասաց եղբայրներին. «Մոտեցե՛ք ինձ»։ Եվ նրանք մոտ գնացին։ Հովսեփն ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք Եգիպտոս։
Այդ ժամանակ Հիսուսի մոտ մանուկներ բերվեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին նրանց։
սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։
Եվ չկարողացավ այնտեղ որևէ զորավոր գործ անել, այլ սակավաթիվ հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկեց։
Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով,
Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,
Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։
բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։
Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը։
Եվ երբ Պողոսը նրանց վրա ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. լեզուներ էին խոսում ու մարգարեանում։
Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։
Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։
Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, որտեղ նրանք հավաքված էին։ Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով և Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին. տեսնում էր։ Անմիջապես ոտքի ելավ ու մկրտվեց։
Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսա Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, չէ՞ որ իմ աշխատանքի արդյունքը դուք եք Տիրոջով։
Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։
Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնելու, ոչ էլ ուրիշների մեղքերին մասնակից եղիր։ Ինքդ քեզ մաքո՛ւր պահիր։
Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով։
այլևս ոչ որպես ստրուկի, այլ ստրուկից շատ ավելի վեր, որպես սիրելի եղբոր։ Եթե ինձ սիրելի է, որքա՜ն առավել քեզ՝ թե՛ իբրև մարդ և թե՛ իբրև եղբայր Տիրոջով։
մկրտությունների վարդապետության, ձեռնադրության, մեռելների հարության և հավիտենական դատաստանի վրա։
Եվ մեր Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ ըստ իրեն շնորհված իմաստության,