Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 նրան շատ էր աղաչում և ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 5:23
26 Խաչաձեւ Հղումներ  

Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։


ձեռքով օձ կբռնեն, և եթե մահացու որևէ թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն և կբժշկեն»։


Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաև մի մեծ բազմություն և նեղում էր նրան։


Նրանք բազում դևեր էին հանում, բազում հիվանդների էին յուղով օծում և բժշկում նրանց։


Նրա առաջ խուլ ու համր մի մարդու բերեցին և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։


Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։


Ձեռքը դրեց նրա վրա, և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։


Եվ նա, ժողովարանից դուրս գալով, մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, և նրա համար աղաչեցին Հիսուսին։


Մայրամուտին բոլոր նրանք, որ պես-պես ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց։ Իսկ նա նրանցից յուրաքանչյուրի վրա ձեռք էր դնում ու բժշկում նրանց։


Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։


Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։


Եվ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով և արյունալուծից հիվանդացած, անկողին ընկավ։ Պողոսը նրա մոտ մտավ և աղոթելով ձեռքը նրա վրա դրեց ու բժշկեց։


Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով՝ նրանց վրա ձեռք դրեցին։


Այն ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք ստացան Սուրբ Հոգին։


Սողոսն էլ տեսիլքի մեջ տեսավ Անանիա անունով մի մարդու, որ մտավ և ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսնի։


Անանիան գնաց և մտավ այն տունը և ձեռքը դնելով Սողոսի վրա՝ ասաց. «Սավո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. ինձ Տերն ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհիդ երևաց, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ