Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։
Գործք Առաքելոց 8:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ վերադառնալիս, իր կառքի մեջ նստած, Եսայի մարգարեության գրքից էր ընթերցում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ վերադառնալիս իր կառքում նստած՝ Եսայի մարգարեի գիրքն էր կարդում։ |
Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։
ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։
Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, երբ ելավ ընթերցելու, իսկ երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր.
Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝
Նա վեր կացավ ու գնաց։ Եվ ահա եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների կանդակայի, այսինքն՝ թագուհու պաշտոնյաներից մեկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղեմ երկրպագելու էր եկել,
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։