Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք,
Գործք Առաքելոց 8:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանք, վկայություն տալով և Աստծու խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ։ Եվ սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք, վկայություն տալով ու Տիրոջ խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ և սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։ |
Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք,
որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը”։
Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։
Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը Հոգու կողմից ավելի էր մղվում՝ հրեաներին վկայությամբ փաստելու, որ Հիսուսն է Քրիստոսը։
Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Արդ, թող հայտնի լինի ձեզ, որ Աստծու այս փրկությունն ուղարկվեց հեթանոսներին, ուրեմն նրանք էլ կլսեն»։
Քարոզում էր Աստծու արքայությունը և անխափան ամենայն համարձակությամբ ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։
Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։
Սիղվանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է ձեզ, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ հորդորելու և վկայելու, որ Աստծու ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացեք։