Գործք Առաքելոց 8:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը. թերևս քո սրտի չար խորհուրդը ներվի քեզ, |
«Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։
Փնտրե՛ք Տիրոջը և կապրեք, որպեսզի կրակի պես չբորբոքվի Հովսեփի տունը և ուտի նրան, և ոչ ոք չի լինի, որ հանգցնի։
Նավապետը մոտեցավ նրան և ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, կանչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, Աստված թերևս փրկի մեզ, և կորստյան չմատնվենք»։
Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։
Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։
Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ։
Տերը նրան ասաց. «Ճամփա՛ ընկիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։
Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։
Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները։