Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։
Տեղացիները սպասում էին, որ նա կուռչի կամ կընկնի ու հանկարծակի կմեռնի։ Շատ սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան որևէ վնաս չպատահեց, նորից խոսքը դարձրին և ասում էին. «Սա մի աստված է»։
Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։
Գազանի գլուխներից մեկը մահացու վիրավորված էր, բայց նրա մահացու վերքն առողջանում էր, և ամբողջ երկիրը զարմացավ գազանի վրա, քանի որ վիշապը նրան տվեց իր թագավորությունը։