Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Գազանի գլուխներից մեկը մահացու վիրավորված էր, բայց նրա մահացու վերքն առողջանում էր, և ամբողջ երկիրը զարմացավ գազանի վրա, քանի որ վիշապը նրան տվեց իր թագավորությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց գազանին։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 13:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից՝ դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։


մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրվել էին նրան՝ գազանի առաջ կատարելու համար։ Երկրի բնակիչներն ասացին նրան. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վերքերից»։


քանի որ Աստված այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ ու միախորհուրդ և թագավորությունը տան գազանին, մինչև կատարվի Աստծու խոսքը։


նրանցից հինգն ընկան, մեկն ապրեց, իսկ մեկն էլ դեռ չի եկել։ Երբ գա, պետք է որ մի կարճ ժամանակ մնա։


Իսկ բաբելացիների արքայի բազուկները զորացնելու եմ, իմ սուրն էլ նրա ձեռքն եմ տալու։ Եվ նա այն քաշելու է եգիպտացիների երկրի վրա, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է։


Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։


Եվ նա ամբողջովին առաջին գազանի իշխանությունն էր գործադրում նրա առաջ և ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, որի մահացու վերքն արդեն առողջացել էր։


Սիմոնն ինքն էլ հավատաց և մկրտվելով մշտապես Փիլիպպոսին էր հետևում։ Նա, տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։


Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։


Տեսա այդ կնոջը՝ արբած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։


Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում. ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։


Եվ այն գազանը, որ կար ու չկա, նա ութերորդ թագավորն է, բայց այն յոթից մեկն է և դեպի կորուստ է գնալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ