Ես նրանց մոտ սուրհանդակ ուղարկեցի և ասացի. «Այն գործը, որ անում եմ, շատ մեծ է և չեմ կարող ձեզ մոտ գալ, որպեսզի գործը չխափանվի. երբ ավարտեմ այն, ապա կիջնեմ ձեզ մոտ»։
Գործք Առաքելոց 8:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոսը համաձայն էր նրա սպանությանը։ Այն օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք սկսվեց, ու բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի և Սամարիայի գյուղերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոսն էլ էր համագործակից նրա սպանությանը։ Այդ օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ. բոլորը ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի գավառները, բացի առաքյալներից։ |
Ես նրանց մոտ սուրհանդակ ուղարկեցի և ասացի. «Այն գործը, որ անում եմ, շատ մեծ է և չեմ կարող ձեզ մոտ գալ, որպեսզի գործը չխափանվի. երբ ավարտեմ այն, ապա կիջնեմ ձեզ մոտ»։
Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք և խաչ հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք եք հալածելու,
«Դո՛ւք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։
Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։
Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։
Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։
Սակայն Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց ու գնաց-միացավ իր հայրերին, և նրա մարմինն ապականություն տեսավ։
օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։
Իսկ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս նրա մոտ էի կանգնել և համաձայն էի նրա սպանությանը, ավելին, նրան սպանողների հագուստներն էի պահում”։
որ արեցի Երուսաղեմում իսկ. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի և նրանց սպանությանը համաձայն էի։
Հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց։
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։
Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։
Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ են ընդունել Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին,
Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։
Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի ու ավելի նպաստեց Ավետարանի տարածմանը,
Հավատո՛վ թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե անտեսանելին էր տեսնում։