Երբ Տերը տեսավ, որ Լիան անտեսվում է Հակոբի կողմից, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, այնինչ Ռաքելն ամուլ էր։
Գործք Առաքելոց 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։ |
Երբ Տերը տեսավ, որ Լիան անտեսվում է Հակոբի կողմից, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, այնինչ Ռաքելն ամուլ էր։
Հակոբը մեկնեց Բեթելից, և Եփրաթա չհասած, Ռաքելը ծննդաբերեց։ Նրա ծննդաբերությունը դժվարին եղավ,
Հոգին ավանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտի որդի, սակայն հայրը նրան կոչեց Բենիամին։
Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլփատությունը (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։
Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.
Արդ ինչպե՞ս համարվեց, թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ անթլփատ վիճակում։ Ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատ վիճակում։
Եղբայրնե՛ր, մարդկային տեսանկյունից եմ ասում. անգամ մարդու հաստատած կտակը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ վրան որևէ ուրիշ բան ավելացնել։
Ահա՛ թե ինչ եմ ուզում ասել. Աստծու կողմից նախապես հաստատված կտակը՝ Օրենքը, որ դրանից չորս հարյուր երեսուն տարի հետո դրվեց, չի կարող անվավեր դարձնել՝ ջնջելով խոստումը։