Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Արդ ինչպե՞ս համարվեց, թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ անթլփատ վիճակում։ Ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատ վիճակում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 4:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։


որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։


Այս է իմ ուխտը, որ սերնդից սերունդ պիտի պահես իմ և քո միջև ու քեզնից հետո գալիք քո զավակների միջև. ձեր բոլոր արու զավակները պիտի թլփատվեն,


Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։


Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։


Արդ, այս երանությունը վերաբերում է թլփատվածների՞ն, թե՞ նաև անթլփատներին։ Ասում ենք, որ հավատն Աբրահամին արդարություն համարվեց։


Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ