Գործք Առաքելոց 5:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն, և նրանց արձակեցին։ |
Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.
«Հարբեցնում էիք իմ ուխտավորներին՝ գինի խմեցնելով, և մարգարեներին պատվիրում, որ չմարգարեանան։
Արտասուքով մի՛ լացեք Տիրոջ եկեղեցում, և թող չարտասվեն դրա համար, քանի որ չի հեռացնի նախատինքները։
Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։
Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք և խաչ հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք եք հալածելու,
Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք՝ վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։
Եվ հարմար ժամանակին մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որպեսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։
և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։