Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։
Գործք Առաքելոց 5:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ նրանք լսեցին այս, սաստիկ զայրացան ու ուզում էին սպանել նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նրանք այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին։ |
Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։
Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։
Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։
Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ. իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի եք լինելու։
Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։
Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։
Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։
Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։
Մինչև այս խոսքը նրան ունկնդրում էին, բայց այնուհետև բարձրացրին ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև այդպիսին չպետք է ապրի»։