ու ասացին. «Բանտն ամենայն զգուշությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»։
ու ասացին. «Բանտն ամենայն ապահովությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռան մոտ կանգնած, բայց երբ բաց արեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։
Բայց երկնքում բնակվողը ծիծաղելու է նրանց վրա, Տերն արհամարհելու է նրանց։
Երկյուղե՛ք Տիրոջից, նրա բոլո՛ր սրբեր, Քանզի ոչինչ չի պակասի նրանից երկյուղածներից։
Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։
Չասա՞ց, թե՝ «Այսպես է ասում Տերը», և կատարվեց։ Բարձրյալի բերանը չէ՞ր, որ պատվիրեց.
Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։
Ապա Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով և նրանց դուրս հանելով, ասաց.
Երբ սպասավորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին
Երբ տաճարի պահակախմբի ղեկավարն ու քահանայապետներն այս խոսքերը լսեցին, շփոթվեցին, թե արդյոք այդ ի՛նչ պետք է եղած լիներ։