Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Գործք Առաքելոց 3:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելից սկսած բոլոր մարգարեներն էլ, որ խոսեցին, կանխասեցին նաև այս օրերի մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սկսած Սամուելից՝ նրան հաջորդած բոլոր մարգարեները կանխասացին այս օրերի մասին։ |
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։
Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։
որ Քրիստոսը չարչարվելու է, և մեռելներից առաջին հարություն առնողը լույս է ավետարանելու ժողովրդին ու հեթանոսներին»։
Նա պետք է մնա երկնքում, մինչև իրականանա այն ամենը, որոնց մասին Աստված խոսել է սկզբից իր սուրբ մարգարեների բերանով։
Բայց հիմա, Օրենքից անկախ, Աստծու արդարությունը հայտնվել է՝ վկայված նույն Օրենքի ու մարգարեների կողմից։
Պատանի Սամուելը Հեղի քահանայի հսկողությամբ ծառայում էր Տիրոջը։ Այդ օրերին Տերը հազվադեպ էր խոսում կամ երևում մարդկանց։