Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 27:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ընկնելով երկու ծովերի միջև գտնվող մի ծանծաղուտ՝ նավը թեքեցին, և նավի առաջակողմը, հատակին խրվելով, անշարժ մնաց, իսկ հետևի կողմն ալիքների սաստկությունից ջարդուփշուր էր լինում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ընկնելով ծովը երկու մասի բաժանող մի տեղ՝ նավը դուրս քաշեցին. նավի առաջակողմը հատակին խրվեց և անշարժ մնաց, իսկ հետնակողմն ալիքների սաստկությունից քանդվում էր։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 27:41
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։


Մարեսացի Օվդիայի որդի Եղիազարը, Հովսափատի մասին մարգարեանալով, ասաց. «Քանի որ Օքոզիայի հետ բարեկամացար, Տերը պիտի ոչնչացնի քո գործը»։ Նրա նավը խորտակվեց, և նա չկարողացավ Թարսիս գնալ։


Քո նավավարները քեզ ծովի խորքը, առատ ջրերի մեջ են վարել. հարավային հողմն է քեզ խորտակել ծովի խորքում։


Իսկ հիմա ջախջախվեցիր այդ ծովում, ջրերի խորքերն ընկան քո շուկաներն ու քո միջի ժողովուրդը, քո բոլոր նավավարները։


ապա օգնության միջոցներով նավը կապեցին. վախենալով, որ գուցե հորձանուտի մեջ ընկնեն, առագաստն իջեցրին. և այնպես գնում-գալիս էին։


Բայց նավավարները մտածում էին նավից փախչել, ուստի մակույկը ծով իջեցրին այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխներ գցելու։


Խարիսխները հատակից կտրելով՝ ծովի մեջ գցեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տվեցին՝ դեպի ծովափի կողմը։


Զինվորները խորհրդակցեցին, որ կալանավորներին սպանեն, որպեսզի ոչ ոք լողալով չփախչի։


Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։