Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։
Գործք Առաքելոց 26:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր հրեաներն էլ տեղյակ են իմ կյանքին մանկությունիցս ի վեր, որը հենց սկզբից անցել է Երուսաղեմում՝ իմ ազգի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլոր հրեաները տեղյակ են իմ կյանքին, որ մանկությունիցս ի վեր ի սկզբանե եղել եմ իմ ազգի մեջ Երուսաղեմում։ |
Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։
Բայց խոստովանում եմ քեզ, որ համաձայն այն ճանապարհի, որի մասին ասում են՝ հերձված է, այդպե՛ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հավատալով այն ամենին, որ գրված է Օրենքում և մարգարեների մեջ։
Արդարև, դուք լսած կլինեք հրեության մեջ իմ երբեմնի ընթացքի մասին, թե ինչպիսի՜ դաժանությամբ էի հալածում Աստծու եկեղեցին և տակնուվրա անում այն։
թլփատվել եմ ութերորդ օրը, Իսրայելի ազգից եմ, Բենիամինի ցեղից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրենքի՝ փարիսեցի,
Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ առաջնորդությանը, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը,