Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 26:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ մանավանդ նրա համար, որ գիտակ ես հրեաների բոլոր կրոնական ավանդույթներին և խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերությամբ լսես ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 մանավանդ որ գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին ու խնդիրներին. դրա համար աղաչում եմ, որ ինձ համբերությամբ լսես։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 26:3
13 Խաչաձեւ Հղումներ  

նրա բերանից իսկ լսեցինք, թե՝ “Հիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի տաճարը և փոխի այն օրենքները, որ Մովսեսը փոխանցեց մեզ”»։


Արքան այս բաներին գիտակ է, դրա համար համարձակ եմ խոսում, քանի որ չեմ կամենում այս բոլորից որևէ բան քեզնից ծածկել, որովհետև այս ամենը մի խուլ անկյունում չի եղել։


Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։


Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։


Գիշեր ու զօր անդադար պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը հուսացել են դրան հասնել։ Այդ հույսի համար, ո՛վ արքա, ես էլ ամբաստանվում եմ հրեաների կողմից։


Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։


Երբ կուսակալը նրան գլխով նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ տարիներ ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին հոժարությամբ պատասխան եմ տալիս։


Բայց որպեսզի ավելորդ հոգնություն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտությամբ լսես մեր հակիրճ խոսքը։


Բայց քո մասին տեղեկացան, թե հեթանոսների մեջ գտնվող բոլոր հրեաներին Մովսեսի օրենքի դեմ ես ուսուցանում՝ ասելով, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն և կրոնի սովորույթների համաձայն չգնան։


Երբ նա նստի իր իշխանության գահին, պետք է իր համար արտագրի այս Երկրորդ օրենքի գիրքը այն մատյանից, որ ղևտացի քահանաների մոտ է պահվում։


«Իմ մասին հրեաների արած բոլոր ամբաստանությունների համար, Ագրիպպա՛ս արքա, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու։


Ապա, ըստ հրամանի ու իրավունքի, վերցրի սեփականության մասին կնքված մուրհակն ու չկնքվածը


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ