Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։
Գործք Առաքելոց 25:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, և հաջորդ օրը, ատյան նստելով, հրամայեց, որ Պողոսին բերեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալով՝ Կեսարիա իջավ։ Հաջորդ օրն ատյան նստեց ու հրամայեց Պողոսին բերել։ |
Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։
Իսկ երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա՝ Քարահատակ, եբրայերեն՝ Կապպաթա, կոչված վայրում։
Պողոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, ինչպես ինքդ էլ քաջ գիտես.
Եվ երբ այստեղ եկան, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։
Ապա ասաց. «Ձեզնից ովքեր կկարողանան, ինձ հետ թող իջնեն, և եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, նրան ամբաստանեն»։
Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։
որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։