Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 25:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ապա ասաց. «Ձեզնից ովքեր կկարողանան, ինձ հետ թող իջնեն, և եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, նրան ամբաստանեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 «Ձեզանից ովքեր կարող են,- ասաց,- թող ինձ հետ իջնեն, ու եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, թող ամբաստանեն նրան»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 25:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ Պողոսը պատրաստվում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթե որևէ անիրավություն կամ մի չարանենգ խարդախություն եղած լիներ, պատեհ էր, որ ես ձեզ անսայի.


Երբ այս մարդու հանդեպ նրանց նենգության մասին ինձ տեղեկացվեց, նրան ուղարկեցի քեզ մոտ՝ հրամայելով, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն. ո՛ղջ եղիր»։


հրամայելով, որ նրան չարախոսողներն էլ քեզ մոտ գան։ Նրան դու ինքդ կրկին դատելով՝ կկարողանաս վերահասու լինել այն ամենին, ինչի համար մենք ամբաստանում ենք նրան»։


Նրանց պատասխանեցի. “Հռոմեացիների սովորությունը չէ որևէ մեկին իբրև շնորհ հանձնել ուրիշ մեկի, մինչև որ ամբաստանյալն իր առաջ չունենա մեղադրողներին և ամբաստանության դեմ պատասխան տալու հնարավորությունը չստանա”։


Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ, բողոքած լինելով օգոստափառին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։


Իսկ Փեստոսը պատասխանեց, թե նա Կեսարիայում կպահվի, և որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։


Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, և հաջորդ օրը, ատյան նստելով, հրամայեց, որ Պողոսին բերեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ