Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 25:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ Փեստոսը պատասխանեց, թե նա Կեսարիայում կպահվի, և որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սակայն Փեստոսը պատասխանեց, որ Պողոսը Կեսարիայում պիտի պահվի, և ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 25:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Հարյուրապետին հրամայեց Պողոսին պահել, բայց որոշ ազատություն տալ, և նրա յուրայիններից ոչ ոքի չարգելել նրան ծառայելու։


Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։


Երբ Փեստոսն իշխանության անցավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։


Մի քանի օր անցնելուց հետո Ագրիպպաս արքան և Բերենիկեն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։


Նրանց պատասխանեցի. “Հռոմեացիների սովորությունը չէ որևէ մեկին իբրև շնորհ հանձնել ուրիշ մեկի, մինչև որ ամբաստանյալն իր առաջ չունենա մեղադրողներին և ամբաստանության դեմ պատասխան տալու հնարավորությունը չստանա”։


Ապա ասաց. «Ձեզնից ովքեր կկարողանան, ինձ հետ թող իջնեն, և եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, նրան ամբաստանեն»։


Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, և հաջորդ օրը, ատյան նստելով, հրամայեց, որ Պողոսին բերեն։


Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։