Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 23:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ինչպես և պատրաստի գրաստներ, որ Պողոսին իջեցնեն ու ապահով տեղ հասցնեն»։ Եվ Ֆելիքս կուսակալին

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Պատրաստե՛ք նաև գրաստներ, որ Պողոսին նստեցնեն և ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մոտ»։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 23:24
14 Խաչաձեւ Հղումներ  

Գիշերը վեր կացա. ինձ հետ էին նաև սակավաթիվ մարդիկ։ Որևէ մարդու չէի պատմել թե Աստված ի՛նչ է դրել իմ սիրտը՝ Իսրայելի համար անելու։ Բացի այն գրաստից, որի վրա ես նստում էի, ինձ հետ ուրիշ գրաստ չկար։


Ապա կապեցին նրան և տարան ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացուն։


Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։


Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի,


նամակ գրեց, որն այս բովանդակությունն ուներ.


«Կլավդիաս Լյուսիասից գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜ւյն։


Հեծյալները մտան Կեսարիա և նամակը կուսակալին տալով՝ Պողոսին էլ կանգնեցրին նրա առաջ։


Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով ճարտարախոսի հետ եկավ։ Նրանք Պողոսի մասին հաղորդեցին դատավորին։


Երբ կուսակալը նրան գլխով նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ տարիներ ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին հոժարությամբ պատասխան եմ տալիս։


Ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ և մեծապես երախտապարտ ենք, ո՛վ պատվական Ֆելիքս։


Երբ այնտեղ արդեն շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պողոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնված մի մարդ կա մնացած,