Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 24:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով ճարտարախոսի հետ եկավ։ Նրանք Պողոսի մասին հաղորդեցին դատավորին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով մի ճարտասանի հետ եկավ։ Կուսակալին հաղորդեցին Պողոսի մասին։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 24:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես որ կարող ես իմացած լինել, տասներկու օրից ավելի չէ, ինչ ես Երուսաղեմ եմ բարձրացել՝ երկրպագություն անելու։


Անանիա քահանայապետը հրամայեց սպասավորներին, որ խփեն Պողոսի բերանին։


Քահանայապետներն ու հրեաների գլխավորները նրան զեկուցեցին Պողոսի մասին և


ասաց. «Քեզ կլսեմ, եթե քեզ չարախոսողներն էլ գան, ներկա լինեն»։ Եվ հրամայեց պահել նրան Հերովդեսի ապարանքում։


Երբ այս մարդու հանդեպ նրանց նենգության մասին ինձ տեղեկացվեց, նրան ուղարկեցի քեզ մոտ՝ հրամայելով, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն. ո՛ղջ եղիր»։


ինչպես և պատրաստի գրաստներ, որ Պողոսին իջեցնեն ու ապահով տեղ հասցնեն»։ Եվ Ֆելիքս կուսակալին


Սակայն երբ յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները, նրան տաճարի մեջ տեսնելով, նրա շուրջը հավաքեցին ամբողջ ամբոխը, և ձեռքները նրա վրա դնելով՝


Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի աստվածավախ չմնաց, Նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիներից։


և իմ խոսքն ու քարոզչությունն իմաստության խաբուսիկ խոսքերով չէին, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ ու զորությամբ,


Ես էլ, եղբայրնե՛ր, երբ եկա ձեզ մոտ, չեկա պատմելու ձեզ Աստծու վկայությունը խոսքի իմաստության գերազանցությամբ.


որի մասին քահանայապետները և հրեաների գլխավորներն ինձ տեղեկացրին, երբ Երուսաղեմ գնացի։ Ինձնից խնդրում էին, որ նրան պատժեմ։


Եվ որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ։


հիսնապետին և սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին և խելամիտ ունկնդիրին։


Հեծյալները մտան Կեսարիա և նամակը կուսակալին տալով՝ Պողոսին էլ կանգնեցրին նրա առաջ։


Եվ երբ նրան կանչեցին, Տերտյուղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը մեծ խաղաղություն և գործերի կարգավորություն է գտել քո և քո խնամքի շնորհիվ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ