Քանանի որդի Սեդեկիան մոտեցավ ու խփելով Միքիայի ծնոտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խոսեց քո մեջ»։
Գործք Առաքելոց 23:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անանիա քահանայապետը հրամայեց սպասավորներին, որ խփեն Պողոսի բերանին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անանիա քահանայապետը մոտը կանգնածներին հրամայեց, որ խփեն նրա բերանին։ |
Քանանի որդի Սեդեկիան մոտեցավ ու խփելով Միքիայի ծնոտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խոսեց քո մեջ»։
Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիան, մոտենալով Միքիային, հարվածեց նրա ծնոտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցավ իմ մոտով և խոսեց քեզ հետ»։
Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։
«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։
Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը, Հիսուսին մի ապտակ տալով, ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։
Հիսուսը նրան ասաց. «Եթե վատ բան ասացի, վկայիր վատի՛ մասին, իսկ եթե լավ, ինձ ինչո՞ւ ես խփում»։
Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով ճարտարախոսի հետ եկավ։ Նրանք Պողոսի մասին հաղորդեցին դատավորին։