Գործք Առաքելոց 23:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պողոսը հայացքն ուղղեց ատյանին ու ասաց. «Եղբայրնե՛ր, ես մինչև այսօր Աստծու առաջ ապրել եմ ամենայն ուղղամտությամբ»։ |
Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։
Հաջորդ առավոտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ հրեաների ամբաստանության մասին, կապերից արձակեց Պողոսին և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը և Պողոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց առաջ։
ինչպես ինձ վկա են քահանայապետը և ամբողջ ծերակույտը, որոնցից եղբայրներին ուղղված նամակներ առնելով՝ Դամասկոս էի գնում՝ եղբայրների մոտ՝ այնտեղից ևս կապյալներ բերելու Երուսաղեմ, որ պատժվեն։
Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։
Պատանին ասաց. «Հրեաները միաբանվեցին՝ խնդրելու քեզ, որ վաղը Պողոսին ատյան իջեցնես, իբր թե ուզում են նրա վերաբերյալ ավելի ստույգ հարցաքննել։
Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։
Երախտապարտ եմ Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով, ինչպես իմ նախնիներն էին ծառայում, և իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում։
Աղոթե՛ք մեզ համար, որովհետև հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ։
Երկյուղով ու հեզությամբ մաքուր խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը Քրիստոսով.