Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։
Գործք Առաքելոց 22:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ես գետնին ընկա ու լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ընկա գետնին և մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ"։ |
Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։
Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
Այդ պահին Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ի՞նչ է»։
Այսպես է ասում Տերը. «Ձեր հայրերն ի՞նչ սխալ գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և սնոտի աստվածների հետևից գնալով՝ սնահավատ դարձան։
Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք”։
Ամենքն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։
Այնպես պատահեց, որ երբ գնում էի և մոտենում Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից սաստիկ լույս փայլատակեց շուրջս.
Եվ ես պատասխանեցի. “Ո՞վ ես, Տե՛ր”։ Եվ ինձ ասաց. “Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես”։
Եվ գետնին ընկնելով՝ լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։
ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։
Տերը եկավ, կանգնեց և, ինչպես նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է»։