9 Տերը՝ Աստված, կանչեց Ադամին ու ասաց նրան. «Որտե՞ղ ես»։
9 Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։
Տերը՝ Աստված, հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է Աբելը՝ քո եղբայրը»։ Նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։
Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։
Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։
Եվ հարցրեց նրան. «Որտե՞ղ է Սառան՝ քո կինը»։ Նա պատասխանեց. «Ահա վրանում է»։
Գեեզին եկավ կանգնեց իր տիրոջ առջև։ Եղիսեեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Գեեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։