Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 21:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ամբոխի մեջ այլևայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմուկի պատճառով ստուգությունը չկարողացավ իմանալ, հրամայեց նրան զորանոց տանել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ամբոխի մեջ ամեն մեկը մի բան էր աղաղակում։ Երբ ամբոխի շփոթից չկարողացավ ստույգն իմանալ, հրամայեց բերդ տանել նրան։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 21:34
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ուրիշներ էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթության մեջ էր, և նրանցից շատերն էլ նույնիսկ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել։


Պողոսը ուր որ է զորանոց էր մտնելու, երբ հազարապետին հարցրեց. «Կարո՞ղ եմ խոսել քեզ հետ»։ Իսկ հազարապետը պատասխանեց. «Դու հունարե՞ն գիտես.


Հազարապետը հրամայեց, որ նրան զորանոց մտցնեն, և ասաց. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար էին նրա դեմ այդպես աղաղակ բարձրացրել»։


Հաջորդ առավոտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ հրեաների ամբաստանության մասին, կապերից արձակեց Պողոսին և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը և Պողոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց առաջ։


Եվ երբ կրքերը բորբոքվեցին, հազարապետը, վախենալով, որ գուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից վերցնել Պողոսին ու տանել զորանոց։


Իսկ Պողոսի քրոջ որդին, լսելով այս դավադրությունը, եկավ զորանոց ու պատմեց Պողոսին։


Եվ հաջորդ օրը, թողնելով հեծյալներին, որ նրա հետ գնան, զորանոց վերադարձան։


Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։